Ուկրաինան հակահարձակման կդիմի. Զելենսկի

Մանրամասներ

Զելենսկին արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան հակահարձակման կդիմի և չի սպասի իր գործընկերների ռազմական ինքնաթիռներին։

Վլադիմիր Զելենսկու խոսքերով, արևմտյան ռազմական ինքնաթիռները կօգնեին Ուկրաինային պատերազմում, սակայն երկիրը հակահարձակման կանցնի նախքան F-16 կամ այլ տեսակի ռազմական ինքնաթիռներ ստանալը։

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ գործընկերների կողմից երկրին խոստացված զենքերը անհրաժեշտ են Ուկրաինայի հակահարձակման համար։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ հակահարձակումը նախատեսում է Ղրիմի ազատագրում, սակայն Ուկրաինայի հաջողությունը մեծապես կախված է Արևմուտքի կողմից զենքի մատակարարումից։

Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ պատերազմը կարող է տևել տարիներ և նույնիսկ տասնամյակներ։