Պրիգոժինի ապստամբությունը ՌԴ-ում քաղաքացիական պատերազմի սկիզբն է: Այս մասին, mamul.am-ի փոխանցմամբ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակին:
«Ուկրաինական հակահարձակման մեկնարկը վերջնականապես ապակայունացրեց ռուսական էլիտաներին՝ խորացնելով ներքին պառակտումը»,- ասել է պաշտոնյան։
«Պրիգոժինի խումբն իր վերահսկողության տակ է վերցնում ռազմական օբյեկտները, շտաբները, ճանապարհին գրեթե ոչ մի դիմադրության չի հանդիպում:
Պուտինը Պրիգոժինին հռչակում է դավաճան»,- նշել է նա՝ հավելելով, որ պուտինյան ռեժիմը չի կարողանում դիմադրել՝ համակարգի ճգնաժամի պատճառով:
0Comments