ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիան կընդունվի դաշինքի կազմ երեքշաբթի՝ ապրիլի 4-ին, երկրի դրոշը կբարձրացվի կազմակերպության՝ Բրյուսելում գտնվող կենտրոնակայանում։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը։
«Վաղը մենք կողջունենք Ֆինլանդիային՝ որպես ՆԱՏՕ-ի 31-րդ անդամի»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած իր ելույթի ժամանակ։ Ըստ նրա՝ «դա Ֆինլանդիան ավելի անվտանգ կդարձնի, իսկ դաշինքը՝ ավելի ուժեղ»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ երեքշաբթի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հետ կապված բոլոր բյուրոկրատական ընթացակարգերը կավարտվեն, և Ֆինլանդիայի դրոշն առաջին անգամ կբարձրացվի դաշինքի կենտրոնակայանում։
Նշենք, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր պետությունները վավերացրել էին Հելսինկիի դիմումը։ Թուրքիան և Հունգարիան վերջինն են դա արել։
0Comments