Ֆինլանդիան պաշտոնապես դարձել է ՆԱՏՕ-ի անդամ. այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին։
«Ֆինլանդիան այժմ ՆԱՏՕ-ում է: Շնորհավորում եմ: Այսօրվանից դաշինքը բաղկացած է 31 երկրից»,- գրել է նա։
Մորավեցկին հավելել է, որ ուժեղ գործընկերներն ապահովում են Լեհաստանի և ամբողջ աշխարհի անվտանգությունը։
Միաժամանակ դաշինքից պաշտոնական հայտարարություն դեռ չի ստացվել։
Ապրիլի 3-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հաստատել է, որ Ֆինլանդիան ապրիլի 4-ին կդառնա դաշինքի մաս։ Կրեմլում միաժամանակ նշել են, որ նման գործընթացներում ոտնձգություն են տեսնում Ռուսաստանի անվտանգության դեմ։
Ֆինլանդիան Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել 2022 թվականի մայիսին։ Թուրքիան դեմ էր դաշինքին նրանց միանալուն, սակայն ապրիլի 1-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել Ֆինլանդիայի հայտի վավերացմանը։
Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ
Մանրամասներ
0Comments