Ֆինլանդիան հունվարի 14-ից հետո չի վերաբացի անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին MTV3-ի եթերում հայտարարել է Ֆինլանդիայի ներքին գործերի նախարար Մարի Ռանտանենը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք Ֆինլանդիայի արևելյան սահմանը փակ կմնա, Ռանտանենն պատասխանել է. «Այդպես էլ պետք է լիներ»: Նախարարը պնդում է, որ Ռուսաստանի հետ սահմանին միգրանտների հետ կապված իրավիճակի փոփոխություններ չեն եղել, ուստի ռիսկ կա, որ Ռուսաստանը կշարունակի զբաղվել նման գործունեությամբ, եթե սահմանը բաց լինի»:
0Comments