Ուկրաինան դադարեցնում է 18-60 տարեկան տղամարդկանց արտասահմանում անձնագրերի տրամադրումը

Մանրամասներ
ուկրաինա

Ուկրաինայի կառավարությունն արգելել է արտասահմանյան դիվանագիտական ​​ներկայացուցչություններում 18-ից 60 տարեկան տղամարդկանց Ուկրաինայի քաղաքացու կամ միջազգային անձնագրի տրամադրումը։

Նախարարների կաբինետի որոշման համաձայն, այս փաստաթուղթն այժմ կարելի է ստանալ միայն միգրացիոն ծառայության տարածքային մարմնից կամ ստորաբաժանումից։

Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում։ Դրանք չեն վերաբերում 18-60 տարեկան այն տղամարդկանց, որոնք իրավունք ունեն հատել սահմանը ռազմական դրության ժամանակ։