Ֆինլանդիան ԵՄ-ից 50 միլիոն եվրո է խնդրել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար

Մանրամասներ
ֆինլանդիա

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունը Եվրոպական միությանը խնդրում է 50 միլիոն եվրո հատկացնել Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողությունն ուժեղացնելու համար։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս որոշման մասին հայտնել է Ֆինլանդիայի կառավարությունը։

Մասնավորապես, պլանավորվում է ձեռք բերել շարժման տվիչներ, գեոլոկացիայի միջոցներ, նոր տեսակի անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և այլ սարքավորումներ։ Կգնվի նաև 24 ավտոմեքենա, 18 կվադրոցիկլ և 34 ձյունագնաց։«Արդյունքում, Ֆինլանդիայի արևելյան սահմանին զգալիորեն բարելավվում են հետախուզական հնարավորությունները և իրավիճակի հետ կապված իրազեկվածությունը», – նշել է Ներքին գործերի նախարարությունը:

Ֆինլանդիան ԵՄ-ում ամենաերկար սահմանն ունի Ռուսաստանի հետ, որը կազմում է 1340 կմ։