Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները, հայտնում է kommersant.ru-ն։
Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին 2023 թվականի մարտի 1-ին։ Դաշինքին միանալու համար անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրների համաձայնությունը։
Մարտի 27-ին Հունգարիայի խորհրդարանը կքվեարկի Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու դիմումի շուրջ:
Մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացումը սկսելու որոշման մասին։
Ֆինլանդիայի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության մասին օրենքները
Մանրամասներ
0Comments