Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարել զինվորականների ուղարկումն Ուկրաինա:
Ինչպես Financial Times-ի հետ զրույցում հայտարարել է Էլինա Վալտոնենը, նման միջոցներ կարող են ձեռնարկվել ապագայում:
«Հիմա զորքեր ուղարկելու ժամանակը չէ, և մենք նույնիսկ չենք ցանկանում քննարկել հարցն այս փուլում: Բայց երկարաժամկետ հեռանկարում, իհարկե, չպետք է որևէ բան բացառենք»,-ընդգծել է Վալտոնենը:
Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զորք ուղարկելու հնարավորության մասին սխալ չէր, այն Ռուսաստանին ստիպեց կռահել, թե ինչի են պատրաստ գնալ Կիևի դաշնակիցները:
0Comments