Ուկրաինայի կառավարությունն արգելել է արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններում 18-ից 60 տարեկան տղամարդկանց Ուկրաինայի քաղաքացու կամ միջազգային անձնագրի տրամադրումը։
Նախարարների կաբինետի որոշման համաձայն, այս փաստաթուղթն այժմ կարելի է ստանալ միայն միգրացիոն ծառայության տարածքային մարմնից կամ ստորաբաժանումից։
Այս միջոցառումները ներդրվել են ուկրաինական բանակի անձնակազմի պակասի պայմաններում։ Դրանք չեն վերաբերում 18-60 տարեկան այն տղամարդկանց, որոնք իրավունք ունեն հատել սահմանը ռազմական դրության ժամանակ։
0Comments