ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ

Մանրամասներ

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը հայտարարել է, որ դաշինքը պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ, և որ վերազինումը ՆԱՏՕ-ի առաջնահերթությունն է։ Այս մասին նա ասել է պորտուգալական RTP-ին տված հարցազրույցում։

Դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիական արդյունաբերական արտադրությունը պետք է վերակողմնորոշվի դեպի ռազմական ոլորտ։ Այս համատեքստում ծովակալը կողմ է «խաղաղ ժամանակաշրջանի ռազմական տնտեսությանը»:

«Ռոբ Բաուերը վստահեցնում է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է ուղիղ առճակատման Ռուսաստանի հետ՝ գիտակցելով, որ վերազինումը դաշինքի առաջնահերթությունն է»,- գրում է RTP-ն։

Նա նաև ընդունել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կորցրել է ռազմական նախաձեռնության մենաշնորհը։

Միևնույն ժամանակ Բաուերը պնդել է, որ Ռուսաստանի ռազմավարական նպատակները «դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից՝ հաշվի առնելով, որ Մոսկվան մտադիր է վերականգնել նախկին Խորհրդային Միության տարածքը»: