Gazeta.ru-ն գրում է՝ Facebook-ից և Instagram-ից հեռացվել են հարյուրավոր էջեր: Սոցիալական ցանցի ներկայացուցիչների համոզմամբ այդ էջերը կապ ունեն Իրանի հետ: Այս մասին տեղեկացնում են ընկերության պաշտոնական բլոգում:
Facebook-ը ընդգծում է, որ էջերը ունեին «համակարգված, ապակողմնորոշող գործունեության» նշաններ: Ընկերությունը հստակեցնելով թվերը, ասում է որ ընդհանուր առմամբ ջնջվել է 780՝ հաշիվ երկու սոցիալական ցանցերից միասին: Դրանք ներառում էին ինչպես անձնական էջեր, այնպես էլ խմբեր:
Անցյալ տարի հոկտեմբերին հայտարարություն էր տարածվել, որ Facebook-ը համակարգից հեռացրել է Իրանի հետ կապված 80 էջ:
0Comments