Մենք արժանի էինք այս պարտությանը․ Մյուլեր

Մանրամասներ

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, կայացավ Կատարում ընթացող Աշխարհի առաջնության խմբային փուլի 1-ին տուրի հանդիպումը, որում Գերմանիայի հավաքականը զիջեց Ճապոնիային՝ 1։2 հաշվով։

Հանդիպման գոլերն՝ այստեղ։

Հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը․

«Ես զգում եմ, որ մենք երկար ժամանակ լավ էինք խաղում, բայց ֆուտբոլում պետք է գերազանցությունը վերածել գոլերի։ Արդյունավետություն չկար։

Պարտությամբ մրցաշարը սկսելն անհեթեություն է։ Բայց, տեսնելով, թե ինչպես գոլեր բաց թողեցինք, կարելի է ասել, որ մենք արժանի էինք այս պարտությանը։

Սա պետք է հաշվի առնենք։ Պարտությունն ընդունելը երբեք հեշտ չէ։ Բայց մենք պետք է օբյեկտիվ լինենք․ պարտությունը ֆուտբոլային առումով հեշտ է վերլուծվում, բայց էմոցիոնալ՝ դժվար։ Եթե ​​ֆուտբոլում արդյունավետ չլինես, ոչինչ չես հաղթի»,- մեջբերում է Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին Bayern & Germany-ն։

armsport.am