ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը հաղթեց Բրազիլիայի ընտրանուն։
Հանդիպման հիմնական ժամանակում թիմերը չպարզեցին հաղթողին։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
105-րդ րոպեին բրազիլացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Նեյմարը։ Վերջինս ազգային հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվեց լեգենդար Պելեին։
Խորվաթիայի հավաքականի կազմում 116-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց փոխարինման մտած Բրունո Պետկովիչը։
Թիմերը հաղթողին պարզեցին հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին խորվաթ ֆուտբոլիստները։
Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Նիդերլանդներ-Արգենտինա զույգի հաղթողի հետ
0Comments