Մյունխենի «Բավարիայի» հետ հինգ տարվա պայմանագիր կնքած Լուկաս Էրնանդեսը դարձավ ֆուտբոլի պատմության մեջ երկրորդ ամենաթանկ պաշտպանը։ Մադրիդի «Աթլետիկոն» աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի խաղացողի համար կստանա 80 միլիոն եվրո։ Առաջին տեղում է անգլիական «Լիվերպուլի» հոլանդացի Վիրջիլ վան Դեյկը։
Ամենաթանկ պաշտպանների հնգյակը
Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ»)՝ 75 միլիոն ֆունտ ստերլինգ
Լուկաս Էրնանդես («Աթլետիկո»/«Բավարիա»)՝ 68 միլիոն
Էմերիկ Լյապորտ («Մանչեսեր Սիթի»)՝ 57 միլիոն
Բենժամեն Մենդի («Մանչեսեր Սիթի»)՝ 52 միլիոն
Քայլ Ուոքեր («Մանչեսեր Սիթի»)՝ 45 միլիոն
0Comments