Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը բացել խաղի հաշիվը ԱՄՆ-ի հետ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի խաղում։
Այս պահի դրությամբ եվրոպական հավաքականը հաղթում է 1-0 հաշվով։ 28-ամյա ֆուտբոլիստը 85 խաղում խփել է իր 43-րդ գոլը ազգային հավաքականի կազմում։
Նա հավաքականի ռմբարկուների մրցավազքում դուրս եկավ միանձնյա երկրորդ տեղ՝ առաջ անցնելով Կլաես-Յան Հունտելարից (42 գոլ 75 խաղում):
Ռոբին վան Պերսին մնում է առաջին տեղում՝ իր ակտիվում ունենալով 50 գոլ։
0Comments