Հնարավոր է բուժվել 2-րդ տիպի շաքարախտից՝ 10-15 տոկոս քաշի կորուստի միջոցով. Հետազոտություն

Մանրամասներ

ա

Քաշի ոչ մեծ կորուստը կօգնի շաքարախտով հիվանդներին ռեմիսիայի փուլ անցնել, նույնիսկ եթե մարմնի զանգվածի ինդեքսը նորմի սահմաններում է: Այս մասին են վկայում նոր հետազոտության արդյունքները, որոնք ներկայացվել է Շաքարախտի ուսումնասիրության եվրոպական ասոցիացիայի (EASD) ամենամյա հանդիպմանը:

Medportal.ru-ի և news.am-ի փոխանցմամբ՝ Նյուքասլի համալսարանի գիտնականները հայտնել են, որ Միացյալ Թագավորությունում 2-րդ տիպի շաքարախտով տասը հիվանդից մեկը նորմալ քաշ ունի, եւ բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս չնիհարել: Գիտնականները որոշել են պարզել` արդյոք քաշի կորուստը կարող է բարելավել հիվանդների այս խմբի ցուցանիշները:

Հետազոտությանը մասնակցել է 2-րդ տիպի շաքարախտով հիվանդ 12 տղամարդ եւ կին, ովքեր քաշի հետ կապված խնդիրներ չունեին. միջին ՄԶԻ-ն 24.5 էր: Մի քանի շաբաթ կամավորները խիստ դիետա էին պահում` ուտում էին ցածր կալորիականությամբ ապուրներ եւ սմուզիներ եւ սպառում օրական ոչ ավելի, քան 800 կալորիա:

Ծրագրի երեք փուլից հետո մասնակիցները կորցրեցին իրենց քաշի 10-15 տոկոսը` միջինում 8.2 կգ: Նրանց օրգանիզմում ընդհանուր ճարպի ծավալը զգալիորեն նվազել էր, հատկապես` լյարդի եւ ենթաստամոքսային գեղձի մեջ: 12 մասնակիցներից 8-ի մոտ (67 տոկոս) շաքարախտը ռեմիսիայի փուլ էր անցել, այսինքն՝ արյան մեջ շաքարի մակարդակը նորմալացել էր առանց դեղամիջոցների: