Երևան քաղաքի բնակչուհի Սիրանուշ Բադալյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ Ամանորի գիշերը իր թոռնիկը պայթուցիկի պատճառով լրջորեն վնասել է մատը.
«Դեկտեմբերի 31-ի գիշերը՝ ժամը 12:05-ին, թոռնիկս իր հոր հետ որոշեցին հրավառություն կազմակերպել: Երեխաս ասաց, պա՛պ, թող ես էլ կրակեմ, մենք էլ թույլ տվեցինք: Մեկ էլ տեսնենք ՝ էդ պայթուցիկը հակառակ է կրակում, երեխայի աչքերն ամբողջովին ծուխ էր լցվել, իսկ մատը պոկվել և կախվել էր»:
Սիրանուշ Բադալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ երեխային անմիջապես տեղափոխել են Ծերեթելիի մանկական բժշկական կենտրոն, որտեղ երեխային վիարահատել են:
SHANTNEWS.am-ի այն հարցին, թե ծնողներն արդյո՞ք պահպանել են պայթուցիկի օգտագործման անվտանգության կանոնները, և ստուգե՞լ են արդյոք դրա ժամկետը, ծնողը պատասխանեց՝ այո:
ԱԻՆ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ դեկտեմբերի 31-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում պայթուցիկների հետ կապված որևէ ահազանգ չեն ստացել:
0Comments