Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահություն կլինի:
«Հարգելի համաքաղաքացիներ.
Տեղեկացնում եմ Ձեզ, որ նախատոնական և տոնական օրերին՝ սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019 թվականի հունվարի 7-ը, Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիվանդանոցային /շուրջօրյա/ և ամբուլատոր-պոլիկլինիկական /ժամը 11:00-15:00/ բուժհաստատություններում սահմանվելու են հերթապահություններ:
Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Ձեր սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություն կամ համապատասխան հիվանդանոցային բուժհաստատություն:
0Comments