Այս ծառի վրա ընդհանուր առմամբ աճում են 40 տեսակի մրգեր:
Ծառը գտնվում է Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքի համալսարանում: Նրա ստեղծողը հենց համալսարանի պրոֆեսոր է:
Պրոֆեսորը նշում է, որ իրականում չափազանց հարմար է , երբ տարբեր մրգեր համտեսելու համար տարբեր ծառներից չես օգտվում, այլ ուղղակի կանգնում ես մեկ ծառի դիմաց ու քաղում այն, ինչ մտքովդ կանցնի:
Նա նաև ավելացնում է, որ մեր օրերում հիբրիդային ծառների ստեղծումը դարձել է չափազանց պահանջված: Նա կարողացել է կատարել շատերի երազանքն ու տքնաջան աշխատանքի արդյունքում ստեղծել իր տեսակի մեջ ունիկալ այս ծառը, որն այժմ շատերին է զարմացնում:
Համաձայնեք, որ իրոք հետաքրքիր գաղափար է:
Անիկ Մարգարյան
Աղբյուրը՝ Patum.am
0Comments