Ռուս գիտնականները ստեղծել են ինքնատիպ սարք, որը բուժում է քաղցկեղի ամենաբարդ տեսակները, այդ թվում գլիոբլաստոման (գլխուղեղի ագրեսիվ քաղցկեղ), ՏԱՍՍ-ին տեղեկացրել է ՌԳԱ Սիբիրի բաժանմունքի միջուկային ֆիզիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Սերգեյ Տասկաեւը։ Սարքերից մեկն արդեն աշխատում է Չինաստանում, դրանք շուտով կհայտնվեն Ռուսաստանի առաջատար օնկոլոգիական կենտրոններում։
Գիտնականը մրցանակ է ստացել նեյտրոնների կոմպակտ արագացնող սարքի մշակման համար։ Ճառագայթային թերապիան ազդեցությունն է ուռուցքի վրա իոնացնող ճառագայթմամբ կամ բարձր էներգիայի մասնիկների հոսքով, այս մեթոդը հարյուրամյակից ավելի ուռուցքաբան բժիշկների ստանդարտ գործիքներից է։ Շատ դեպքերում այն անփոխարինելի է։ Բայց, ինչպես եւ քիմիաթերապիայի դեպքում, այն թերություն ունի. ճառագայթումը ուռուցքային բջիջների հետ միասին վնասում է նաեւ առողջությանը։ Խնդրի լուծում կարող էր լինել այն մեթոդը, որը կսպաներ միայն ուռուցքների բջիջներին, բայց չէր ազդի առողջ հյուսվածքների վրա։
«Մեր մշակումը նախատեսված է օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար՝ բոր-նեյտրոնազավթիչ թերապիայի (ԲՆԶԹ) օգտագործմամբ։ Ի տարբերություն արդեն գոյություն ունեցող մեթոդների, ինչպիսին է պրոտոնային կամ գամմա-թերապիան, մեր սարքը ապահովում է նեյտրոնային փնջի ինքնատիպ որակ։ Այն հատուկ նախագծվել է էպիթելային նեյտրոնների առավելագույն խտության հասնելու համար՝ նվազագույնի հասցնելով արագ եւ տաք նեյտրոնների քանակը, ինչը բուժումը դարձնում է ավելի ճշգրիտ եւ անվտանգ»,- ասել է նա։
ԲՆԶԹ մեթոդի էությունը բոր պարունակող դեղամիջոցի կուտակումն է ուռուցքային բջիջներում, ինչից հետո պացիենտները ենթարկվում են նեյտրոնային ճառագայթման։ Նեյտրոններն ակտիվորեն փոխգործակցում են բորի հետ, կատարվում է միջուկային ռեակցիա, որն ազատ է արձակում էներգիան հենց բոր պարունակող քաղցկեղային բջիջներում՝ դրանք քայքայելով ներսից։ Դա նվազագույնի է հասցնում առողջ հյուսվածքների վնասումը, ինչը մեթոդը դարձնում է չափազանց հեռանկարային քաղցկեղի բարդ տեսակների համար։
ԲՆԶԹ-ն հատկապես արդյունավետ է արագ զարգացող ուռուցքների բուժման համար։
«Կարեւոր տարր է բոր-ֆենիոալանին դեղամիջոցը, որը ուռուցքներն «ուտում» են սննդարար նյութերի իրենց բարձր պահանջարկի պատճառով։ Արդյունքում՝ բջիջները կուտակում են բոր, եւ ճառագայթումը դառնում է ճշգրիտ եւ թիրախային», ասել է Սերգեյ Տասկաեւը։
Նա նշել է, որ չնայած փորձնական տեխնոլոգիային, աշխարհում արդեն գործում է չորս սարք կլինիկական փորձարկումների համար։
«Դանցից մեկը ստեղծել ենք Չինաստանի համար։ Այժմ մենք ավարտում ենք սարքի տեղադրումը Մոսկվայի Բլոխինի անվան օնկոլոգիական կենտրոնում, հուսով ենք ավարտել ապրիլին՝ Ռուսաստանը դարձնելով չորրորդ երկիրը, որտեղ գործում է այդ մեթոդը կլինիկական փորձարկումների մակարդակով»,- ասել է գիտնականը։
0Comments