Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունը նախատեսում է թողարկել մարդկանց համար առաջին «լվացքի մեքենաները»։
Science ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ սարքը վաճառքի կհանվի 2025 թվականին։ Ըստ մշակողների՝ «լվացքի մեքենան» ուլտրաձայնի օգնությամբ կմաքրի, կմերսի եւ կչորացնի մարդուն։ Այդ ամենը կտեւի 15 րոպեից ոչ ավելի։ Բացի այդ, արհեստական ինտելեկտը եւ տարբեր սենսորները կօգնեն սպառողին պարզել ամբողջական տեղեկատվություն իր մարմնի մասին եւ ստեղծել հարմարավետ մթնոլորտ։
Նախագծի նպատակը ոչ միայն մարմինը մանրակրկիտ մաքրելն է, այլ նաեւ բուժելը՝ մեքենայի ներսում երաժշտության միջոցով։
0Comments