Այժմ անհնար է տնից դուրս գալ՝ առանց բանալիների, դրամապանակի կամ բջջային հեռախոսի: Ճապոնական Panasonic ընկերության կողմից մշակված Hitokoe սարքն առանց «անհրաժեշտ բաների» պարզապես «թույլ չի տա» դուրս գալ տնից:
Նախևառաջ անհրաժեշտ է փակցնել RFID պիտակներ բոլոր այն իրերի վրա, որոնք դուք սովորաբար մոռանում եք: Դրանից հետո դուք պետք է գրանցեք յուրաքանչյուր իրը Panasonic-ի հավելվածում: Այս դեպքում դուք կարող եք նշել, թե արդյոք տվյալ իրը ձեզ անհրաժեշտ է ամե՞ն օր, թե՞ միայն որոշ օրերին, կամ՝ կոնկրետ եղանակային պայմաններում:
Պիտակները կարելի է փակցնել սմարթֆոնի, մարզահագուստի, գրքերի, կոշիկների, անձրևանոցի, սննդի տարայի և այլ իրերի վրա:
Hitokoe-ի հատուկ սարքը տեղադրվում է տան դռան դրսի կամ ներսի հատվածում: Երբ օգտատերը դուրս է գալիս տնից՝ առանց անհրաժեշտ իրի, սարքավորումը հայտնում է այդ մասին:
Համակարգի կոնցեպտը դեռ մշակվում է, բայց առաջիկայում նախատեսվում է, որ համակարգը կտեղեկացնի նաև խցանումների մասին, կամ դրա միջոցով հնարավոր կլինի ծանոթանալ եղանակին: Համակարգը կհիշեցնի վերցնել տաք հագուստ կամ հովանոց:
0Comments