Նոր ատամներ աճեցնելու ճապոնական մեթոդը հակասություններ է առաջացրել գիտնականների շրջանում՝ գյուտ, որը և՛ հեղափոխական է, և՛ հակասական՝ նման ատամների անհասկանալի ֆունկցիոնալության պատճառով: Այս մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Հոնկոնգի համալսարանի էնդոդոնտիկայի կլինիկական պրոֆեսոր Չենֆեյ Չժանը։
«Այն պնդումը, որ մարդիկ ունեն ատամի թաքնված ռուդիմենտներ, որոնք կարող են առաջացնել ատամների երրորդ խումբը, և՛ հեղափոխական է, և՛ հակասական», - ասաց Չենֆեյը:
Նշվում է, որ Օսակայի Կիտանո հիվանդանոցի Բժշկական հետազոտությունների ինստիտուտի գիտական հայտնագործությունը, որն ընտրում է ապլեզիայով (վեց և ավելի ատամների բացակայություն) հիվանդներին, հարց է բարձրացնում՝ արդյոք նման «նոր ատամները» կարող են ֆունկցիոնալ և էսթետիկորեն փոխարինել հիվանդների՝ նախկինում գոյություն ունեցող բնական ատամները։
Ճապոնացի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է դեղամիջոց մշակել, որը խթանում է կորցրած ատամների փոխարեն նոր ատամների աճը։
0Comments