Մարտի 21
Հիշեք Իմ Խոսքը, որ ասացի աշակերտներիս. «Այս տեսակ դևը դուրս է գալիս միայն աղոթքով ու պահքով»: Կարո՞ղ եք քայլել այն ճանապարհով, որով Ես քայլեցի: Կարո՞ղ եք խմել Իմ բաժակը: «Ամեն ինչ լավ է»: Միշտ ասեք ու կրկնեք՝ ամեն ինչ լավ է:
Ճանապարհը գուցե և երկար թվա, բայց իմացեք, որ մի մատնաչափ իսկ չի անցնի չափից: Ես՝ ձեր Տերը, ոչ միայն ձեր ճանապարհի ուղեկիցն եմ, այլ նաև՝ Ես Եմ ծրագրել ու պիտի ծրագրեմ ձեր անցնելիք ճամփան: Այդ ճանապարհին անասելի ուրախություններ են սպասվում ձեզ: Ուրեմն՝ Քաջություն, Քաջություն և դարձյալ՝ Քաջություն:
0Comments