«Համահայկական Ազգային Համաձայնության» համանախագահ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժի սահմանադրության վրա էինք ծիծաղում... Մի «ընդդիմություն» կա, «լուսավոր հայաստան» է կոչվում. էն, որ գևորիկից գցվեց, գնաց միշիկի մոտ: Ուրեմն սրանք օրենքի նախագիծ են բերել, որ ուժային կառույցների ղեկավարները պարտադիր չէ, որ այդ համակարգում ծառայած լինեն, բավական է, որ նրանք համապատասխանեն պատգամավորներին ներկայացվող պահանջներին: Եվ պողոսապետի կուսակցությունը «դաբրո» է տվել այդ նախագծին: Դե պարզ է, որ թեʹ նախագիծը, թեʹ «դաբրոն» պողոսապետին էր պետք:
Հասկանո՞ւմ եք` դա ինչ է նշանակում. դա նշանակում է, որ վաղն ԱԱԾ պետ, ոստիկանապետ, Պաշտպանության նախարար կարող են նշանակվել, օրինակ, Թագուհի Ղազարյանը, Հովիկ Աղազարյանը, Լիլիթ Մակունցը կամ Վահագն Հովակիմյանը: Դուք շարունակեք բոցվել»:
0Comments