ԽՈՅ
Խոյերը սիրում են ամեն ինչ եւ բոլորին վերահսկել: Խոյ աղջկա համար խնդիր չէ կանոններ սահմանելն ու առաջինն անել յուրաքանչյուր քայլը: Եվ չնայած նրա ինքնավստահությունը կարող է գրավել, դա կարող է աշխատել միայն այն մարդկանց հետ, որոնք թույլ են տալիս թելադրել իրենց՝ ինչ անել: Խոյը հարաբերություն չի հաստատում նրանց հետ, ովքեր խոսում են իրենց իրավունքների մասին կամ սպառնում իրենց իշխանությանը: Վիճաբանության ժամանակ Խոյը կարող է շատ բան ասել ձեր մասին՝ չմտածելով իր խոսքերի հետեւանքների մասին: Երբ նա սխալվում է, ներողություն է խնդրում, բայց խուսափեք նրա հետ վեճերից, քանի որ Խոյը չգիտի՝ ինչ բան է գութը:
ԿՈՒՅՍ
Կույսը քննադատաբար է վերաբերվում ինչպես իրեն, այնպես էլ զուգընկերոջը: Անկախ այն բանից, թե ինչ եք անում, միշտ կմտածեք, որ դա բավարար չէ: Կույսերը պետք է հանդիպեն նրանց հետ, ովքեր վստահ են իրենց ուժերին եւ իրենց գործողությունների շուրջ մեկնաբանությունների կարիք չունեն: Կույսերը նաեւ հաճախ բախվում են խանդի: Նրանց դուր է գալիս կլանել ձեր ամբողջ ուշադրությունն ու տարված լինել հարաբերություններով, որոնցում անտեսում են իրենց ընկերներին՝ իրենց զուգընկերոջ հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Կույսերը փորձում են սիրել իրենց եւ գտնել մեկին, ով կլրացնի իրենց սրտի դատարկությունը:
ԿԱՐԻՃ
Կարիճը Կենդանակերպի ամենահմայիչ նշանն է, բայց Կարիճներն ատում են պարտավորությունները: Նրանք կնախընտրեին միայնակ լինել, ամեն ինչ իրենց գրաֆիկին համապատասխան անել: Կարիճները կարող են բազմաթիվ մարդկանց իրենց կողմ քաշել, բայց նրանք չեն ուզում երկար ժամանակ մնալ հարաբերությունների մեջ: Եթե Կարիճին համոզեք հանդիպել ձեզ հետ, պատրաստ եղեք անթաքույց անկեղծության, որը ոչ միշտ կարող է բարի լինել: Կարիճներին հաճախ Կենդանակերպի ամենանուրբ նշանն են համարում, բայց եթե կարողանաք հաղթահարել նրան համբերատարությամբ, նա ամեն ինչ կտա ձեզ, այդ թվում՝ սիրտը:
Աղբյուրը՝ soulpost.ru
0Comments