Այսօր՝ օգոստոսի 20-ին, ամերիկացի հայտնի երգչուհի Դեմի Լովատոն նշում է ծննդյան 27-ամյակը: Լովատոն ճանաչում է ձեռք բերել 2008 թ-ին՝ նկարահանվելով «Դիսնեյի» «Ռոքն՝ ամառային ճամբարում» ֆիլմում, որտեղ ներկայացրել է նաեւ իր դեբյուտային՝ This is Me սինգլը:
Լովատոն հիմնականում կատարում է փոփ, փոփ-ռոք եւ R&B ժանրի ստեղծագործություններ: Երգչուհին մի շարք հեղինակավոր մրցանակաբաշխությունների դափնեկիր է, այդ թվում՝ MTV Video Music Awards, Teen Choice Awards, ALMA Award եւ այլն:
Վերջին տարիներին երգչուհին մամուլում աչքի է ընկնում իր դեպրեսիվ դրսեւորումներով: Լովատոն հարցազրույցներում մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմային: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու մյուս մտորումները՝ կյանքի եւ դժվարությունների մասին:
«Կարեւոր չէ, թե ինչի միջով ես անցնում, թունելի վերջում միշտ էլ կա մի լույս եւ, միգուցե, դժվար լինի դրան հասնելը, բայց դու կարող ես դա անել՝ աշխատելով դրան հասնելու շուրջ: Միայն այդ ժամանակ կբացահատես կյանքի դրական կողմերը»:
«Պարզապես փորձում եմ լինել իրական: Ժամանակ չունեմ մտածելու համար, թե ինչ եմ ուզում ցուցադրել աշխարհին, ես, ուղղակի, պահպանում եմ իմ «ես»-ը»:
«Կարծում եմ՝ սպիերը նման են թիթեռնիկների՝ դրանք գեղեցիկ են յուրովի: Դրանք ցույց են տալիս, թե ինչերի միջով եք անցել եւ ինչքան ուժեղ եք եղել՝ դրանց դիմակայելու համար»:
«Չեմ թողնում, որ ինչ-որ մեկի էմոցիաները կամ կարծիքն ինձ անհանգստացնեն: Գիտեմ, որ ինձ պետք է հետաքրքիր միայն իմ երջանկությունը»:
«Պատճառներից մեկը, թե ինչու էի ես ինձ այդքան վատ զգում տարիներ շարունակ այն էր, որ ես փորձում էի չարտահայտել էմոցիաներս՝ դրանք ղեկավարելով»:
«Վերականգնվելու համար պետք է ամեն օր աշխատես: Սա այն դեպքը չէ, երբ կարող ես գոնե մեկ ազատ օր վերցնել»:
«Մինչեւ բուժմանն անցնելը երբեք չեմ կասկածել, որ ինձ մոտ դեպրեսիայի նշաններ կան»:
«Յուրաքանչյուրիս կյանքում էլ կան զրպարտություններ, վատ աղջիկներ, նենգ էսք-բոյֆրենդներ, որոնք փորձում են մեզ կոտրել»:
«Ամեն գիշեր քնելուց առաջ եւ ամեն առավոտ արթնանալուց հետո ես աղոթում եմ»:
«Կարծում եմ՝ գեղեցիկ են այն կանայք, որոնք գիտեն, թե իրենք ովքեր են»:
Լուսանկարները՝ Դեմի Լովատոյի Facebook-ից, գրում է NEWS.am STYLE
0Comments