Ռիհաննան դատի է տվել հորը

Երգչուհին պահանջում է արգելել Ռոնալդ Ֆենտիին իր անունից գործեր վարել

Ամերիկյան հայտնի երգչուհի Ռիհանան դատի է տվել հորը՝ իր Fenty բրենդի անվանումն առևտրային նպատակներով օգտագործելու համար: Variety պարբերականի փոխանցմամբ, երգչուհին ում իսկական անունը Ռոբին Ռիհանա Ֆենտի է, մեղադրում է հորը՝ Ռոնալդ Ֆենտիին, Fenty Entertainment ընկերության ստեղծման համար, որը փնտրում է նոր տաղանդներ:

Դատարան ներկայացված հայցում նշված է, որ Fenty Entertainment-ը հայտնել է Ռիհանայի հետ կապերի մասին՝ ավելի շատ հաճախորդներ գրավելու նպատակով: 

Ռոնալդ Ֆենտին փորձել է Fenty անվանումն օգտագործել հյուրանոցների ցանց գրանցելու համար, սակայն Ռիհանայի ընկերությունը հասցրել էր դա ավելի վաղ անել: Հայրը նաև փորձել է բանակցություններ վարել SBS Entertainment-ի հետ Լատինական Ամերիկայում երգչուհու համերգային շրջագայության համար՝ ավելի քան 15 մլն դոլար առաջարկի դիմաց:

Ներկայացված հայցով Ռիհանան պահանջում է արգելել Ռոնալդ Ֆենտիին իր անունից գործեր վարել, ինչպես նաև ներկայացնել Fenty բրենդը: