Երգչուհի Սիրուշոն նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Բեյրութում։
Երգչուհին, ինչպես միշտ, ոճային կերպարում է. նա սպիտակ տոպ է կրում, կարճ շրջազգետ։ Կերպարն ամբողջացնում են գեղեցիկ ամառային կոշիկները եւ արեւային ակնոցը։ «Բեյրութում հրավիրված էի մասնակցելու @biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, սակայն հասցրինք նաև նկարահանել Բուրջ Համուդը, որն անթիվ հայերի համար իսկապես երկրորդ տուն է: Գտանք ամենահին հայկական խանութները, ծանոթացանք տաղանդավոր հայ վարպետների հետ, լիարժեք վայելեցինք Բուրջ Համուդի կոլորիտը»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ բլուզ էր կրում եւ զոլավոր շրջազգեստ միջին երկարությամբ։ Սիրուշոն հագուստը համադրել էր վառ՝ կարմիր գույնի բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին արեւային ակնոցն եւ աքսեսուարները։
0Comments