Նոր Զելանդիայի Մատականա քաղաքում բացվել է հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի նկարների ցուցահանդեսը, որը կրում է Teetering On the Edge խորագիրը։ Այն բաց կլինի մինչև մարտի 17-ը։ Փետրվարի 10-ին ցուցասրահ կժամանի նաև Թանկյանն ինքը և բոլոր գնված գործերի վրա իր ինքնագիրը կդնի ։ Այս մասին ասվում է The Vivian պատկերասրահի կայքում:
«System of a Down խմբի մենակատարի նկարները նրա երաժշտության նման հզոր են: Ինչպես երաժշտության ոլորտում, այստեղ ևս Սերժ Թանկյանը երկարատև և զանազան ճանապարհ է անցնում նաև որպես նկարիչ: Հզոր, խորիմաստ և տպավորիչ. նրա տեսողական գործերը և համապատասխան երաժշտական պարտիտուրաները թույլ են տալիս այցելուներին զգացմուքային փորձառություն ձեռք բերել և «լսել» արվեստի գործը», – ասվում է հաղորդագրության մեջ:
0Comments