Հարկային ծառայությունը բոլոր միջոցները կձեռնարկի, որպեսզի շոու բիզնեսի ներկայացուցիչները հարկեր վճարեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Ցավոք, վերջին ամիսներին նրանցից ոչ ոք կամավոր չի վճարել հարկերը: Թե ինչ ենք անելու, առաջիկայում կիմանաք: Իհարկե, օրենքին հակասող ոչ մի քայլ չենք ձեռնարկի», - ասաց նա:
Հիշեցնենք, որ Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ Հայաստանում շոու-բիզնեսի աստղերը խուսափում են հարկերը վճարելուց, մասնավորապես, նրանց եկամուտների մասին ոչ մի տեղեկատվություն չկա: Այս ոլորտի անձանց համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար մինչեւ սեպտեմբերի վերջ ժամկետ էր տրվել: ՊԵԿ ղեկավարը եւս մեկ անգամ նրանց կոչ արեց հայտարարագրել իրենց եկամուտները եւ բարեխղճորեն վճարել հարկերը:
0Comments