Հավանեցի՞ք իմ նոր սանրվածքը

Հասմիկ Խոջյանի նոր կերպարը

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել ու ներկայացրել  իր նոր սանրվածքը։

Իր միկրոբոլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին կանաչ գույնի շապիկ է կրում եւ արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը կտրել է մազերն ու ավելի մուգ գույն ընտրել։ «Գուշակեցի՞ք իմ նորությունը։ Հավանեցի՞ք իմ նոր սանրվածքը»,- մեկնաբանություններում գրել է նա՝ օգտագործելով «ինչ-որ նոր բան» հեշթեգը։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին կապույտ լողազգեստ էր կրում, որը համադրել էր ծաղկային պրինտով վերնազգեստի հետ։ «Յուրաքանչյուրն իր կյանքում պետք է ունենա գոնե մեկ «օգնող ձեռք»։ Իմ կյանքում այդ ձեռքերը շատ են՝ մեծից փոքր, անգամ Փոքրիկ արջուկ Մարիս է ինձ ձեռք մեկնում, երբ զգում է, որ օգնության կարիք ունեմ»,- գրել էր նա։