Եվրոպական կինոյի ամենագեղեցիկ ներկայացուցիչներից մեկի՝ Մոնիկա Բելուչիի և հայտնի դերասան Վենսան Կասելի ավագ դուստրը՝ 14-ամյա Դևա Կասելը, առաջին անգամ ուժերը փորձել է մոդելային ասպարեզում:
Դեռահասը նկարահանվել է իտալական հեղինակավոր Dolce&Gabbana նորաձևության տան գովազդային տեսահոլովակում: Համապատասխան կադրը երկրպագուները հրապարակել են Instagram-ում:
Նկարահանումներն անցկացվել են իտալական գեղատեսիլ Ռավելո կոմունայում: Լուսանկարում երևում է, որ դեռահասը կրում է ճերմակ զգեստ ու վարսերն արձակած է: Նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:
Հատկանշական է, որ Մոնիկա Բելուչին տարիներ շարունակ համագործակցում է Dolce&Gabbana-ի հետ և նկարահանվել է դրա բազմաթիվ գովազդներում: Նա համարվում է դիզայներներ Դոմենիկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանայի աստղային մուսան:
Բելուչին և Կասելն ամուսնացած են եղել ավելի քան տասը տարի, սակայն 2013թ. ամռանն ամուսնալուծվել են: Նրանք ունեն երկու դուստր:
0Comments