Հայտնի Apple Music երաժշտական հարթակը հայտնել է 2024 թվականի լավագույն երգչուհու անունը։ Նա հայտնի 22-ամյա արտիստուհի Բիլլի Այլիշն է, ում երգերը լսում են միլիոնավոր մարդիկ, իսկ սոցիալական ցանցերում նրա տեսահոլովակները միլիարդավոր դիտումներ են հավաքում:
Այս տարին բեկումնային էր երգչուհու համար։ Երգչուհին արժանացավ նաև երկրորդ «Օսկար» և «Գրեմմի» մրցանակները «Բարբի» ֆիլմում «What I Was Made For» երգի համար։ Երգչուհին նաև թողարկեց նոր «HIT ME HARD AND SOFT» ալբոմը, որն արդեն երրորդն էր նրա կարիերայի ընթացքում։
Ինչպես նշված է Apple Music-ի պաշտոնական կայքում, ալբոմի պրեմիերայից հետո այն արագորեն հայտնի դարձավ և գլխավորում էր համաշխարհային հիթ-շքերթը աշխարհի 138 երկրներում։
0Comments