Լուիզա Ներսիսյանը` Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին

Մանրամասներ
լուիզա

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնում Բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր՝ Արմեն Մուրադյանին եւ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բուժանձնակազմին՝ ի դեմս տնօրեն Էդուարդ Բարսեղյանի։  

«Մեր ընտանիքի համար չափազանց դժվար իրավիճակում, Ձեր գլխավորությամբ՝ բարձրակարգ մասնագետներից ձեւավորված անձնակազմն արեց անհնարինը եւ մեզ համար իսկական հույսի եւ վստահության աղբյուր հանդիսացավ: Դուք լավագույնն եք։ Շնորհակալություն բոլորիդ՝ պրոֆեսիոնալ աշխատանքի եւ մարդկային հրաշք տեսակի համար»,-հրապարակման մեջ նշել է Լուիզան։ 

Դերասանուհու գրառման ներքո նրա հետեւորդներն ու ընկերներն առողջություն են մաղթել նրա ամուսնուն՝ Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանին։ 

ArmLur.am-ի հետ զրույցում դերասանուհին նշել է, որ հիվանդանոց այցի պատճառն ամուսնու առողջական վիճակն էր։ Նա նաեւ հավելել է, որ այն գնում է դեպի լավը։