Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի առաջին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, որն աստղի հետ ընդամենը 72 օր է ապրել, իր հարցազրույցում խոստովանել է, որ դա 100%-ով իրական հարաբերություններ էին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 34-ամյա նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստը պատմել է, որ ինքը շատ միամիտ էր ու չէր պատկերացնում՝ ինչպես է աստղի հետ ամուսնությունը փոխելու իր կյանքը:
«Բայց ամենից շատ ինձ անհանգստացնում է այն, որ մարդիկ ասում են, թե ամուսնությունս իբր կեղծ էր»,-նշել է Համֆրիսը:
Զույգը սկսել է հանդիպել 2010թ., իսկ հարաբերություններն օրինականացրել է 2011թ.՝ 450 հյուրի ներկայությամբ: Զույգը հարսանիքի համար ծախսել է 10 մլն դոլար: Սակայն հիշարժան օրվանից 72 օր անց Քիմը դիմել է դատարան՝ ամուսնալուծվելու ցանկություն հայտնելով:
Համֆրիսն ասել է, որ շատ է վիրավորվում, երբ մարդիկ ասում են, որ ինքը Քարդաշյանի հետ ամուսնացել է ճանաչում ձեռք բերելու համար:
«Միգուցե այս աշխարհն է կեղծ, բայց մեր հարաբերությունները 100%-ով իրական էին: Բայց երբ պարզ դարձավ, որ ոչինչ չի ստացվի, ամեն ինչ վերջացավ»,-ասել է նա:



0Comments