ԱՄՆ-ում աճուրդով վաճառվել են լեգենդար երգիչ Էլվիս Փրեսլիի անձնական իրերն ու զարդերը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, աճուրդը կազմակերպվել է երգչի ժառանգների կողմից Մեմֆիսի Գրեյսկլենդ կալվածքում՝ Փրեսլիի ծննդյան տարեդարձի առթիվ:
Վաճառքի ներկայացված առարկաների շարքում գլխավորը նրա կարմիր թավշյա վերնաշապիկն է եղել, որն ամենից թանկ է վաճառվել: Փրեսլին այն կրել է հայրենի Տուպելո քաղաքում ելույթ ունենալիս 1956-ին: Վերնաշապիկը վաճառվել է 37 500 դոլարով:
30 000 դոլարով վաճառվել է Փրեսլիի ադամանդներով ոսկե մատանին, որը նա հաճախ է կրել համերգների ժամանակ, իսկ ավելի ուշ նվիրել էր հորը:
Երգչի բաճկոնը և նրա մասնակցությամբ Love Me Tender ֆիլմի պաստառը գնահատվել են ավելի քան 10 000 դոլար:
Ընդհանուր առմամբ, աճուրդի ընթացքում ավելի քան 600 000 դոլար արժողությամբ իրեր են վաճառվել: Հունվարի 8-ին Փրեսլին կդառնար 84 տարեկան:
Էլվիս Փրեսլիի իրերը աճուրդի են հանվել
Դրանք վաճառվել են 600000 դոլարով
0Comments