DJ և Playboy-ի մոդել Ժաննա Ռասկազովան մահացել է Մոսկվայում: Այդ մասին հայտնում է REN TV-ն:
Ալիքի տվյալների համաձայն, օգոստոսի 11-ի երեկոյան 29-ամյա աղջկա ինքնազգացողությունը վատացել է, և նա կորցրել է գիտակցությունը: Շտապօգնություն են կանչել, բայց բժիշկները չեն կարողացել փրկել մոդելին:
Վարկածներից մեկի համաձայն, Ռասկազովայի մահվան պատճառը թմրանյութի չարաշահումն է: Բայց աստղի գործընկեր Ալեքսեյ Չեռնոռոտը, նույն ինքը DJ Compass-Vrubell-ը, լրագրողներին հայտնել է, որ Ռասկազովան երբեք թմրանյութ չի ընդունել:
Ժաննա Ռասկազովան ծնվել է Կիևում, 1990 թ.-ին: Աղջիկը տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հանդես է եկել որպես DJ և մի քանի ալբոմ է թողարկել: Նա նաև Playboy ամսագրի համար գայթակղիչ ֆոտոշարքերում է նկարահանվել:
0Comments