Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը անցած 2018 թվականի ընթացքում հասցրել է վաստակել 350 մլն ԱՄՆ դոլար, նրա տարեկան եկամուտը հաշվարկել է Hypebae հանդեսը:
Նշվում է, որ Քարդաշյանի հիմնած KKW Beauty շպարի պարագաների բրենդը նրան բերել է 100 մլն դոլար, Kim Kardashian:Hollywood բջջային հավելվածը, պարզվում է, նույնպես եկամտաբեր է. այն ամերիկահայ աստղին բերել է 45 մլն դոլար:Բացի այդ, հայտնի «Քարդաշյանների ընտանիքը» հեռուստաշոուից 38-ամյա գեղեցկուհին վաստակել է ևս 20 մլն դոլար:
Աղբյուրը նաև հայտնում է, որ բազմաթիվ հետևորդներ ունեցող Instagram-ի իր էջում մեկ գովազդային հրապարակման համար Քարդաշյանին վճարում են 1 մլն դոլար:
Այս տարի Քիմը նաև վաճառել է Լոս Անջելեսում գտնվող իր տունը՝ 9 մլն դոլարով:
Լրացուցիչ եկամտի աղբյուր հայազգի հեռուստաաստղի համար հանդիսացել են տարբեր խոշոր համաշխարհային բրենդերի գովազդային հոլովակներում ու մի շարք այլ նախագծերում նկարահանվելը:
Ինչքա՞ն գումար է վաստակել Քիմ Քարդաշյանը 2018 թվականի ընթացքում
Քարդաշյանի հիմնած KKW Beauty շպարի պարագաների բրենդը նրան բերել է 100 մլն դոլար
0Comments