Հոլիվուդյան հայտնի դերասան Բրեդ Փիթը փետրվարի 11-ին ներկա է գտնվել նախկին կնոջ՝ հայտնի կինոդերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը: Այս մասին գրում է Express պարբերականը:
Պարբերականը նշում է, որ դերասանուհու նախկին ամուսինը տոնական խնջույքին հրավիրվածների ցանկում չի եղել, ուստի նրա ժամանումը միանգամայն անսպասելի է եղել:
Դերասանուհու մյուս նախկին ամուսինը՝ դերասան Ջասթին Թերուն, նախկին կնոջը ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է Instagram սոցկայքում:
0Comments