WikiLeaks ներկայացրել է Մայքլ Ջեքսոնի վերաբերյալ ՀԴԲ-ի հետաքննությունը

Ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը զարմացել է, որ WikiLeaks-ը երգչի կողմն է անցել

WikiLeaks-ի թվիթերյան էջում հրապարակվել է գրառում «Լքելով Նեվերլենդը»  վավերագրական ֆիլմի քննարկումների վերաբերյալ։ Ֆիլմում հնչում են մեղադրանքներ ուղղված երգչի դեմ։
WikiLeaks միջազգային ոչ կոմերցիոն կազմակերպությունը, որը  հրապարակում է գաղտնի տեղեկատվություն, ներկայացրել է երգիչ Մայքլ Ջեքսոնին վերաբերող Հետախուզության դաշնային բյուրոյի հետաքննությունը։ Նյութը նվիրված է անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքներին ուղղված ամերիկյան փոփ-արքայի դեմ։

inforeactor.ru-ի հաղորդմամբ, ընկերության տվյալներով, հնարավոր չէ իմանալ, արդյոք ֆիլմում ներկայացված է ճշգրիտ տեղեկատվություն, բայց ժամանակակից տեխնոլոգիան թույլ է տալիս լսարանին մատուցել ամեն ինչ, անկախ նրանից՝  եղել է իրականում, թե ոչ։

Նաև ներկայացվել է ևս մեկ հաղորդագրություն, որում  ՀԴԲ 1992-2005 թվականների հետաքննության փաստաթղթերն են։ Նշվում է, որ այդ շրջանում Մայք Ջեքսոնի դեմ ապացույցներ չեն ներկայացվել, դատարանը արդարացրել է նրան բոլոր 14 կետով։

Ֆիլմի ռեժիսոր Դեն Ռիդը զարմացել է, որ WikiLeaks-ը երգչի կողմն է անցել։

Փետրվարի վերջին Ջեքսոնի հարազատները մեղադրել էին ֆիլմի ստեղծողներին նրանում, որ փորձում են գումար վաստակել մահացած երգչի միջոցով՝ հիշեցնելով, որ դատարանն արդարացրել է Ջեքսոնին, ապացուցել նրա անմեղությունը։