Անի Դաշյանի 30-ամյակի անակնկալներն ու մեծ նվերը

Ավանդույթի համաձայն` առաջինն ընտանիքիս անդամներն են շնորհավորել ու իրենց մաղթանքները հղել

Անի Դաշյանը հուլիսի 18-ին դարձել է 30 տարեկան: BRAVO.am-ին մոսկվաբնակ հաղորդավարուհին ասել է, որ տարեդարձը սկսել է տոնել նախօրեից, երբ նշել են իր ու ամուսնու՝ Լուդվիգի ամուսնության 3-ամյակը:

Անի Դաշյան

«Ավանդույթի համաձայն` առաջինն ընտանիքիս անդամներն են շնորհավորել ու իրենց մաղթանքները հղել: Գրեթե ամեն տարի մի քանի տորթ եմ ունենում ու մի շարք երազանքներ մտապահում: Այս տարի այնքան նամակներ ու զանգեր եմ ստացել, որ մի պահ չէի հասցնում պատասխանել»,- պատմել է նա:

Հաղորդավարուհին շատ է սիրում նվերներ ստանալ.«Տեսակը, արժեքն ու չափն այդքան էլ չեմ կարեւորում: Ինձ մարդկանց վերաբերմունքն է շոյում. միայն այն միտքը, որ տվյալ մարդը հատուկ ինձ համար նվեր է պատրաստել, ինձ արդեն երջանկացնում է: Այս տարի էլ նվերների պակաս չեմ զգացել: Ամենակարեւոր նվերը մայրս է մատուցել. այդ օրը կողքիս էր: Ամուսինս էլ գաղտնի երեկույթ էր կազմակերպել»:

4

Խնջույքների սիրահար Անին նախորդ տարիներին տարեդարձը մտերիմների միջավայրում է անցկացրել.«Երբ Երեւանում էի ապրում, ընկերներիս հետ էի նշում, բայց քանի որ այս տարի 30-ամյակս էր, որոշեցի, որ ամուսինս անպայման պետք է կողքիս լինի, դրա համար մեզ մայրս միացավ. առանց նրա չեմ պատկերացնում իմ ծննդյան օրը»,- ասել է նա:

Խոսելով տարեդարձի օրն ունեցած զգացողություններից՝ հոբելյարը նշել է.«Ոչ մի նոր զգացողություն չունեմ: Երբ դարձա 20 տարեկան, ընկերներս հումորով ասում էին՝ 20, 21, 22... 30 :): Այդպես էլ եղավ: Տարիները կայծակնային արագությամբ են անցնում, եկավ նաեւ այս օրը, ինչի համար ես միայն ուրախ եմ»:

8

Ամփոփելով ապրած տարիները՝ Անին ասել է, որ երջանիկ կյանք է ունեցել.«Առաջին անգամ եմ այս հարցի շուրջ մտածում, շնորհակալ եմ Տիրոջը, որ անհոգ մանկություն եմ ունեցել, ուրախ պատանեկություն, զբաղվել եմ իմ սիրելի գործով, ունեմ լավ ընտանիք, երեխա: Հուսով եմ՝ 30 տարի անց էլ այս հարցին նույն կերպ կպատասխանեմ»:

Bravo.am