Երգչուհի Նյուշան որոշել է յուրօրինակ կերպով ուշադրություն գրավել շրջակա միջավայրի աղտոտվածության խնդրի վրա: Երիտասարդ մայրիկը լուսանկար է հրապարակել, որում վերամշակված պլաստիկից պատրաստված լողազգեստ է կրում: Երգչուհին պատկերված է լողավազանում եւ տեսախցիկին կանգնած է մեջքով շրջված:
Բայց հաղթաթուղը գեղեցիկ նստատեղը եւ իդեալական կազմվածքը չեն, թեեւ ոչ... Դրանք եւս: Նյուշան անկեղծ լուսանկարն ուղեկցել է սոցիալական մեսիջով: «Բոլորս լսում ենք` որքան աղտոտված է օվկիանոսը, որքան վտանգավոր են աղբակույտերը մեզ ու բնության համար: Խնդրի գիտակցումը հաջողության կեսն է: Հենց մեր ձեռքերում է ապագան փոխելը, ուր յուրաքանչյուրը պետք է սկսի իրենից հանուն մեր երեխաների ու հաջորդ սերունդների: Հարկավոր է հրաժարվել մոլորակի համար վտանգավոր քիմիկատներից ու պլաստիկից, ընտրություն կատարել հօգուտ էներգիայի այլընտրանքային աղբյուրների»,- Instagram-ում գրել է Նյուշան:
Կարճ ասած, նրա կարմիր լողազգեստը պատրաստված է վերածշակված պլաստիկից, որը դուրս է բերվել օվկիանոսից: Կրելուց հետո այս լողազգեստի գործվածքը հնարավոր է վերամշակել եւ դրանից նորը ստեղծել առանց որակը վնասելու:
0Comments