Հրանտ Թոխատյանին ստենտավորել են

Մանրամասներ
հրանտ թոխատյան

Դերասան Հրանտ Թոխատյանի մոտ ախտորոշվել է սիրտ-անոթային խնդիր:

Նրան օրեր առաջ ստենտավորել են, իսկ վաղը դերասանը կենթարկվի նոր վիրահատության:

Այս մասին «Հրապարակին» հայտնել է Թոխատյանը:

Դերասանն ասել է, որ այժմ լավ է, իսկ թե վաղն ինչ բարդության վիրահատություն կլինի, նշել է, որ չգիտի։