Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ շապիկ է կրում, որի վրա պատկերված է Դիսնեյի ամենահայտնի մկնիկը։ Կերպարն ամբողջացրել են վզնոցը եւ վառ արեւային ակնոցը։ «Բարի լույս, աշխարհ։ Նշեք ձեր սիրելի մուլտհերոսին»,- մեկնաբանություններում գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ բլուզ էր կրում եւ առանց դիմահարդարման էր։ Երգչուհին վառ աքսեսուարներ էր ընտրել՝ ժամացույց, թեւնոցներ եւ ակնոց։ ««Հավատարիմ » աքսեսուար`ակնոց»,- մեկնաբանություններում գրել էր նա։
0Comments