«Գեղեցիկ «Կանաչ ժամը»»․Սիրուշոյի նոր լուսանկարը՝ Շուշիից

Ամառային լուսանկարին կից Սիրուշոն անգլերեն լեզվով գրել էր. «Ետ դեպի Շուշի»

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Այժմ սիրված երգչուհին գտնվում է Արցախում, որտեղից էլ պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում։ Instagram-ում հրապարակած լուսանկարում երգչուհին կրում է սպիտակ, ամառային վերնաշապիկ, սեւ զգեստ, իսկ գլխին գլխաշոր։ Կադրն արված է Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցու բակում, ինչի մասին տեղեկանում ենք կադրին կից արված մեկնաբանությունից։ «Գեղեցիկ «Կանաչ ժամ», եկեղեցի Շուշիում», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։

Օրեր առաջ հրապարկված լուսանկարներում Սիրուշոն ներկայացել էր ամառային կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում էր ջինսե կիսատաբատ, սպիտակ երանգի վերնաշապիկ։ Կերպարն ամբողջացնում էին զարդերը։ Ամառային լուսանկարին կից Սիրուշոն անգլերեն լեզվով գրել էր. «Ետ դեպի Շուշի»։