Ըստ վարկանիշի, որը կազմել է բրիտանական Bluebella ներքնազգեստի ապրանքանիշը, Իրինա Շեյքը աշխարհի լավագույն մոդելն է բիկինի գովազդելու համար։
The Sun-ի հաղորդմամբ՝ երկրորդ տեղում է Ալեսանդրա Ամբրոսիոն (Բրազիլիա, Victoria's Secret ներքնազգեստի ապրանքանիշ), երրորդ հորիզոնականում ԱՄՆ-ից մոդել Էմիլի Ռատակովսկին է։
«Կանանց մեծ մասն այժմ իրենց համար լողազգեստ են ընտրում՝ Instagram-ում գեղեցիկ լուսանկարներ նայելով»,- ասել է Bluebella ապրանքանիշի գործադիր տնօերն Էմիլի Բենդելը։ «Այդ առնչությամբ, այնպիսի մոդելներ, ինչպիսին է Իրինա Շեյքը, կարող են լուրջ գումար աշխատել բիկինիով լուսանկարներով։ Նորաձեւության ապրանքանիշերը նայում են ոչ թե նրա հետեւորդների քանակին, այլ լսարանի ներգրավվածության աստիճանին։ Մեզ հետաքրքիր է ազդեցիկ մարդկանց ուշադրությունը, որոնցով հիանում են կանայք։ Դա վաճառքը խթանելու կարեւոր էլեմենտ է»,- ասել է նա։Հիշեցնենք՝ բոլորովին վերջերս Իրինան հեռացել է սիրելիից՝ իր դստեր՝ Լեայի հորից՝ Բրեդլի Քուփերից։ Ասում են, որ մեղավորը երգչուհի Լեդի Գագան է, որի հետ նրանք նկարահանվել են «Աստղը ծնվեց» ֆիլմում։
0Comments