Սքարլեթ Յոհանսոնը դարձել է «The Hollywood Reporter»-ի նոր համարի հերոսուհին՝ ամերիկյան ամսագիր կինոյի աշխարհի մասին: Ոճաբանները Սքարլեթի համար էլեգանտ սեւ զգեստ էին ընտրել, որն առանձնանում է անկեղծ բացվածքով:
Վիզաժիստները նյուդ երանգի դիմահարդարում էին արել, որն ընդգծում էր դերասանուհու բնական գեղեցկությունը:
Մյուս լուսանկարում Յոհանսոնն արծաթափայլ զգեստ է կրում: Որպես աքսեսուարներ՝ դերասանուհին ականջօղեր եւ նորաձեւ կաֆ է ընտրել:
Հարցազրույցում աստղը պատմել է կարիերայի հետ կապված իր ծրագրերի մասին: Վուդի Ալենի մուսան խոստովանել է, որ չի պատրաստվում դադարեցնել նրա հետ աշխատանքային հարաբերութունները՝ անկախ սեքս սկանդալից:
Ռեժիսորին մեղադրել են որդեգիր դստեր նկատմամբ սեռական ոնտձգության մեջ, սակայն դերասանուհին չի լսում հեյթերներին: «Մենք նրա հետ շատ ենք խոսել այդ սկանդալային իրավիճակի մասին: Ես նրա հետ առավելագույնս անկեղծ էի, ինչպես եւ նա ինձ հետ: Նա ասում է, որ անմեղ է, եւ ես նրան հավատում եմ»,- հայտարարել է Սքարլեթը:
Յոհանսոնը խոսել է նաեւ իր ստեղծագործական գործունեության եւ Marvel-ի ֆիլմերում նկարահանումների վերաբերյալ հինգամյա դստեր վերաբերմունքի մասին: «Առայժմ Ռոուզը չի հասկանում՝ ինչպես եմ ես գումար աշխատում: Նա գիտի, որ մայրիկը սուպերհերոս է: Վստահ չեմ, որ նա հասկանում է, որ ես ֆիլմերում միայն մարմնավորում եմ սուպերհերոսների: Նա հիացմունք է ապրում, երբ իմ նկարը տեսնում է փաթիլների տուփերի վրա»,- «The Hollywood Reporter»-ին ասել է դերասանուհին: Կինոարտադրության ոլորտում Յոհանսոնի պահանջվածությունը շարունակում է աճել: Վերջերս աստղը ճանաչվել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի:
Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo,
The Hollywood, Pop Sugar
0Comments