Իր արտասովոր քայլերով հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը Instagram-ում 11-ամյա դստեր մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում աղջկան ձեռքին ծխախոտ է։ Դերասանին լրջորեն քննադատել են։
Հոլովակում աղջիկը շապիկ է կրում, որի վրա առկա է «Жмурки» գրությունը (ֆիլմ, որում Պանինը կատարել է գլխավոր դերերից մեկը), նրա ձեռքին ծխախոտ է։ Դերասանը փակել է հրապարակումը մեկնաբանելու հնարավորությունը եւ հետեւորդներին խնդրել է տեսահոլովակի առնչությամբ իրենց կարծիքն արտահայտել նախորդի մեկնաբանություններում։ Նա տեղադրել էր Նիկոլայ Երկրորդի լուսանկարը դստեր հետ, որում վերջինս ծխում է։
«Տիրիր ի հեճուկս թշնամիներիդ։ Ծխախոտի օգտագործում Նիկոլայ Երկրորդի ընտանիքում։ Նիկոլայ Երկրորդը դստեր հետ ծխախոտ են ծխում երկար մուշտուկով։ Բոլորին բարիք եմ մաղթում»,- նշել է արտիստը։
Հետեւորդներն անմիջապես սկսել են քննադատել Պանինին։ Նրանք նշել են, որ այդ ժամանակներում քիչ բան գիտեին ծխախոտի վնասի մասին։ Մյուսները նկատել են, որ Պանինը պրովոկացիայի է ենթարկում հետեւորդներին։ «Ինչո՞ւ է հարկավոր փչացնել երեխային»,- հարց է հնչեցնում օգտատերերից մեկը։ Առավել հնարամիտները հիշեցրել են, որ կան կայսրերի մասնակցությամբ այլ լուսանկարներ, օրինակ, որում Իվան Գրոզնին սպանում է որդուն, գրում է NEWS.am STYLE:
Պանինը հայտնի է իր տարօրինակ քայլերով։ Նա մասնակցել է էրոտիկ ֆոտոշարքերի, թաքնվել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից, ռեստորաններում սպասք կոտրել եւ խոստովանել բիսեքսուալությունը։
0Comments